Հարց-պատասխան - Infobaza
Նորություններ » Հարց-պատասխան » Խոհանոց. ինչպե՞ս պատրաստել

Ինչպե՞ս պատրաստել շոկոլադ.
     Պատասխանը՝
  Կես բաժակ գոլ ջուրը կամ կաթը 1 բաժակ շաքարավազի հետ լուծել, եռացնել կրակի վրա, այնուհետև ավելացնել 150գր կարագ և 1 տուփ կակաո: Ստացված զանգվածը խառնել և ձևավոր կաղապարների մեջ լցնելով դնել սառնարան:

Ինչպե՞ս պատրաստել գլազուր
      Պատասխանը՝ 
Տարբերակ 1-ին. 
4 ճաշի գդալ կաթի կամ ջրի մեջ լուծել 4 ճաշի գդալ շաքարավազ, վրան լցնել 2 ճաշի գդալ կակաո և դնել կրակին: Ընթացքում խառնել այնքան, որ թանձրանա: Վերցնել կրակից, ավելացնել 50գրամ կարագ և 1 թեյի գդալ մեղր՝ փայլի համար:

Տարբերակ 2-րդ.
2 սուրճի բաժակ ջրում լուծել 2 սուրճի բաժակ շաքարավազ, ավելացնել 1,5 թեյի գդալ ալյուր և 2 թեյի գդալ կակաո, խառնել, դնել կրակին: Եփել մինչև թանձրանալը, որից հետո վերցնել կրակից և վրան ավելացնել 1 թեյի գդալ մեղր կամ ձեթ: