Արամ Խաչատրյան - Արվեստագետներ - Անվանի մարդիկ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Արվեստագետներ

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան
 Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր. Ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Քոջորիում/Վրաստան/: Հայրը կազմարար Եղյա Խաչատրյանն էր՝ Գողթան գավառից: Ընտանիքում չորս եղբայր էին, որոնցից Արամը կրտսերն էր:
 1913թ-ին Արամը ընդունվում է Թիֆլիսի Կոմերցիոն դպրոց, սակայն կարճ ժամանակ անց սկսում է բացակայել ու ի վերջո դուրս է գալիս այնտեղից և ընդունվում փողային նվագախումբ:
 1915թ-ին Խաչատրյանների ընտանիքը կարճ ժամանակով գաղթում է Կրասնոդար, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում են Թիֆլիս:
 1921-ին Արամը տեղափոխվում է Մոսկվա և ընդունվում Գնեսինի երաժշտական քոլեջ: 
 1929թ-ին Արամ Խաչատրյանն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան:
Կոնսեվատորիան ավարտելուց հետո Արամ Խաչատրյանը զբաղվում է ստեղծագործական աշխատանքով: 1950թ-ին սկսում է դասավանդել Գնեսինի ինստիտուտում և Կոնսերվատորիայում:
Մահացել է 1978թ-ի մայիսի 1-ին և թաղվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում:
Արամ Խաչատրյանը մեծ ժառանգություն է թողել՝
երեք սիմֆոնիա, Դաշնամուրի, Ջութակի և Թավջութակի կոնցերտներ, Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, Դիմակահանդես, Լերմոնտով, Սպարտակ և Գայանե բալետներ, Տրիո սոլ մաժոր կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, Տոկկատա և Էտյուդ դաշնամուրային մենանվագներ, այլ բազմաթիվ գործեր....

Ենթաբաժին: Արվեստագետներ | Տեղադրեց: Admin (06.01.2014)
Դիտումներ: 375 | Վարկանիշ: 1.0/1