Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Գիտնականներ

Ալբերտ Էյնշտեյն
Ալբերտ Էյնշտեյն

 Ծնվել է 1879թ-ի մարտի 14-ին գերմանական ՈՒլմ քաղաքում՝ հրեա ընտանիքում: Ալբերտի ծնողները՝ Հերման և Պաուլինա Էյնշտեյնները զբաղվում էին փոքր բիզնեսով: 1880-ին տեղափոխվում են Մյունխեն, իսկ 1894-ին Իտալիա:
 Ալբերտը մոր նախաձեռնությամբ վեցամյա հասակում սկսում է սովորել ջութակ նվագել: 
 Մանուկ հասակում Ալբերտին ուղարկում են տեղի կաթոլիկ դպրոց, որտեղ նա հնարավորություն է ստանում ծանոթանալ կրոնի հետ: Պատանի Էյնշտեյնը հրապուրվում է ընթերցանությամբ և սկսում կարդալ: 
Ալբերտ Էյնշտեյնը 1900թ-ին ավարտում է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցը: Այնուհետև որոշ ժամանակ անցկացրեց ֆինանսական դժվարությունների մեջ, գործազուրկի կարգավիճակում: Նրա առաջին՝  «Մազականության տեսության հետևանքները» հոդվածը հրատարակվեց 1901թ-ին: 

    
1902-09թթ. աշխատում է Հայտնագործությունների արտոնագրման բյուրոյում և միաժամանակ զբաղվում ֆիզիակյով: 
1903թ-ին Էյնշտեյնը ամուսնանում է Միլևա Մարիչի հետ:
1905-ին հրատարակվում է Էյնշտեյնի երեք հոդված՝ 
«Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան»
«Լույսի առաջացման և փոխակերպման շուրջ էվրիստիկական մի տեսակետի մասին»
«Անշարժ հեղուկում կախույթային վիճակում գտնվող մասնիկների շարժման մասին, որը պահանջված է ջերմության մոլեկուլային-կինետիկ տեսության կողմից»:
«Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածը հիմք հանդիսացավ Հարաբերականության հատուկ տեսության:
 Ալբերտ Էյնշտեյնը մեծ թվով գիտական աշխատությունների հեղինակ է, կատարել է բազում հայտնագործություններ ֆիզիկայի բնագավառում և հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հայրը: Նրան ողջ աշխարհն է ճանաչում որպես Հարաբերական տեսության հեղինակ: Հետաքրքրվում էր նաև փիլիսոփայությամբ: Նա հայտնի է նաև որպես հակաազգայնամոլ և խաղաղության ջատագով: Քաղաքական հայացքներով եղել է դեմոկրատ-սոցիալիստ: Էյնշտեյնը ժամանակակիցների նկարագրությամբ եղել է անմիջական, շփվող բարեսիրտ մարդ:
Մահացել է 1955թ-ի ապրիլի 18-ին:

Էյնշտեյնի խոհերից

«Ես Գանդիի հայեցակետը մեր բոլոր ժամանակակից քաղաքագետներից ամենառաջադեմն եմ համարում։ Մենք պետք է փորձենք նմանատիպ ոճի արարքներ գործենք՝ չօգտագործելով բռնություն մեր իրավունքների պաշտպանման համար»
..........
Իմ պացիֆիզմը դա բնազդային զգացում է, որն ինձ տիրում է նրա համար, որովհետև մարդասպանությունն ինձ համար նողկալի մի բան է։ Իմ վերաբերմունքը գալիս է ոչ թե մի ինչ-որ խելահեղ տեսությունից, այլ հիմնավորված է ցանկացած տեսակի դաժանության և ատելության դեմ ունեցած խորը ատելությամբ։
..........
Ֆիզիկական տեսությունների միջոցով մենք փորձում ենք գտնել ուսումնասիրվող փաստերի լաբիրինթոսի ճանապարհը, փորձում ենք կարգավորել և հասկանալ մեր զգայական ընկալումների աշխարհը։ Մենք ցանկանում ենք, որ ուսումնասիրվող փաստերը լինեն իրականության մեր ընկալման տրամաբանական հետևանքը։ Առանց այն հավատի, որ կարելի է ընդունել իրականությունը մեր տեսական մոդելներով, առանց մեր աշխարհի ներքին ներդաշնակության հավատին չէր կարող գոյություն ունենալ ոչ մի գիտություն։ Այդ հավատը կա և միշտ կմնա որպես ցանկացած գիտական ստեղծագործության հիմնական շարժառիթ։ Մենք մեր բոլոր ջանքերում, հնի և նորի ցանկացած դրամատիկական պայքարում գիտակցում ենք հավերժ սովորելու փաստը, մեր աշխարհի ներդաշնակության հանդեպ անսասան հավատը, որը մշտապես ուժեղանում է՝ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտների աճին համընթաց։
..........
Կար այդ աշխարհը, որը գոյություն ուներ անկախ մեզնից, մարդկանցից և որը մեր առաջ կանգնած էր որպես մի մեծ հավիտենական հանելուկ, որը մասնակիորեն հասանելի է մեր բանականությանը և ընկալելիությանը։ Այդ աշխարհի ուսումնասիրությունը գրավում էր ինձ որպես ազատության հասնելու երաշխիք, և ես շուտով համոզվեցի, որ այն մարդկանցից շատերը, ումից սովորել եմ գնահատել և հարգել, գտել են իրենց ներքին ազատությունը և ինքնավստահությունը՝ ամբողջովին տրվելով այդ զբաղմունքին։ Այս օբյեկտիվ աշխարհի՝ մեզ հասանելի հնարավորությունների մտավոր օգտագործումը, որպես վերջնական նպատակ, կիսով չափ գիտակցական և կիսով չափ անգիտակցական էր թվում… Ատոմային տեսության նկատմամբ պոզիտիվիստ գիտնականների այդ կանխակալությունը, անկասկած, կարելի է վերագրել նրանց պոզիտիվիստափիլիսոփայական դիրքորոշմանը: Սա հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են փիլիսոփայական կանխակալությունները խանգարում նույնիսկ համարձակ մտածողությամբ և նուրբ ինտուիցիայով գիտնականներին փաստերը ճշգրտորեն մեկնաբանել։

Հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի մասին

Մի անգամ Գերմանիայում Այնշտայնը մասնակցեց բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն՝ «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան՝ «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։ Սա ախր ինքը Այնշտայնն է։» - «Ահ, այո, իհարկե»։ Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Այնշտայնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնակա՞ն եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»
..........
Հայտնի լուսանկարը, որտեղ Այնշտայնը լեզու է ցույց տալիս, կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Այնշտայնին «ժպտալ խցիկին»

Ենթաբաժին: Գիտնականներ | Տեղադրեց: Admin (07.01.2014)
Դիտումներ: 2102 | Վարկանիշ: 0.0/0