Նորություններ » Հանրագիտարան » Աշխարհագրություն » Մայրցամաքներ

Երկրագնդի մայրցամաքներն ու դրանց առաջացումը
Երկրագնդի մայրցամաքներն ու դրանց առաջացումը
 Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշոր հատվածներ են, որոնք շրջապատված են ջրային տարածություններով և գտնվում են համաշխարհային օվկիանոսի մակարդակից բարձր:
 
 Մայրցամաքները 6-ն են՝ 
Եվրասիա, Աֆրիկա, Հս. Ամերիկա, Հվ. Ամերիկա, Անտարկտիդա և Ավստրալիա:
 Մեծությամբ առաջին տեղում Եվրասիան է, որը կազմված է Եվրոպա և Ասիա աշխարհամասերից: Եվրասիան սահմանակից է Հյուսիային սառուցյալ, Խաղաղ, Ատլանդյան և Հնդկական օվկիանոսներին:
 Աֆրիկան՝ մեծությամբ երկրորդը, սահմանակից է Ատլանդյան և Հնդկական օվկիանոսները:
 Հս. Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանդյան օվկիանոսները:
 Հվ. Ամերիկան սահմանակից է Խաղաղ և Ատլանդյան օվկիանոսներին: Հս. և Հվ. Ամերիկաները միմյանցից բաժանվում են Պանամայի ջրանցքով:
 Անտարկտիդա մայրցամաքը հինգերորդն է մեծությամբ: Այն գտնվում ե Հվ. բևեռում և ծածկված է սառույցի հաստ շերտով: Սահմանակից է Խաղաղ, Ատլանդյան և Հնդկական օվկիանոսներին, որոնք Անտարկտիդա մայրցամաքի շրջակայքում նաև Հարավային օվկիանոս պայմանական անվանումն ունեն: Անտարկտիդան չունի մշտական բնակչություն: 
 Հաջորդ և վերջին մայրցամաքը Ավստրալիան է, ամենափոքրը մայրցամաքներից: Ավստրալիա մայրցամաքի ափերը ողողում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսի ջրերը:
 
 Ըստ գիտնականների, շուրջ երկու հարյուր հիսուն միլիոն տարի առաջ Երկրագնդի վրա եղել է մեկ մայրցամաք, Պանգեյ անվանումով, որը ողողվում էր Պանտալաս օվկիանոսի ջրերով: Մոտ երկու հարյուր միլիոն տարի առաջ Պանգեյը բաժանվում է երկու մասի՝ Գոնդվանայի և Լավրազիայի, իսկ նրանց միջև, ներկայիս Եվրասիայի և Աֆրիկայի միջև ընկած տարածությունում առաջացավ նոր օվկիանոս՝ Թետիս անվանմամբ:
 Գոնդվանան և Լավրազիան ևս իրենց հերթին ժամանակի ընթացքում սկսեցին մասնատվել, որի արդյունքում Գոնդվանայից առաջացավ Անտարկտիդայի, Ավստրալիական, Աֆրիկյան և Հարավամերիկյան պլատֆորմները, իսկ Լավրազիայից՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական պլատֆորմները: 
 Այսօր էլ մայրցամաքները շատ դանդաղ տեղաշարժվում են, օրինակ Աֆրիկյան և Հարավամերիկյան պլատֆորմները միմյանցից հեռանում են տարեկան երկու սմ:

Ենթաբաժին: Մայրցամաքներ | Տեղադրեց: Admin (06.01.2014)
Դիտումներ: 22450 | Վարկանիշ: 4.4/8