Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

ՄԱՐՍ
ՄԱՐՍ

  Մարս մոլորակը մարդկությանը հայտնի է վաղուց: Հայերը նրան տվել են Հրատ անվանումը: 
 Մարսը արեգակից իր հեռավորությամբ չորրորդն է: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով: Միջին հեռավորությունը արեգակից 228 մլն կմ է: Արեգակի շուրջ շարժման միջին արագությունը 24,2 կմ/վրկ է: Մարսի` արեգակի շուրջ լրիվ պտույտը տևում է 687 երկրային օր կամ 1,88 տարի: Դիմակայություններում երբ արեգակը երկրի մի կողմում է, Մարսը մյուս, պտույտը տևում է 780 օր: 15-17 տարին մեկ, գտնվում է երկրից նվազագույն հեռավորության վրա` 56, 5 կմ: 
  Պտույտը սեփական առանցքի շուրջ տևում է 24 ժամ 37 րոպե 22,7 վրկ: Մարսի վրա տարվա եղանակներն երկրայինից մոտ երկու անգամ երկարատև են: Շառավիղն երկրայինից մոտ երկու անգամ փոքր է, և հավասար է 3376 կմ: Բևեռները սեղմված են: Զանգվածը երկրայինից փոքր է մոտ 10 անգամ: Միջին խտությունը 3, 97 գրամ սմ խորանարդ է: Ձգողության ուժի արագացումը մակերևույթի վրա 3, 72մետր/վրկ քառակուսի է:
  Մակերևույթի միջին ջերմաստիճանը -57 աստիճան ցելսիուս է, հասարակածում կեսօրին հասնում է +30 աստիճան, երեկոյան 0, իսկ կեսգիշերին` - 90 աստիճան ցելսիուս: 
  Մարսի մակերևույթի մեծ մասը ավազապատ է: Բևեռամերձ շրջաններն ունեն սպիտակ ծածկույթներ, որոնք հայտնի են Մարսի բևեռային գլխարկներ անվանումով: Այս գլխարկների չափերը փոփոխվում են կախված եղանակից` ձմռանը մեծանում իսկ ամռանը փոքրանում, երբեմն էլ անհետանում: Գլխարկները կազմված են պինդ ածխաթթու գազից` CO2, որի տակ գտնվում է ջրային սառույց:
  Մակերևութի վրա կան նաև 250մ-ից մինչև մի քանի հարյուր կմ-ի հասնող օղակաձև լեռներ: 
 Մակերևույթին մոտ շերտերում` 30-50 սմ խորության վրա ջերմաստիճանի օրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն` մոլորակի արտաքին շերտի ջերմահաղորդականությունը փոքր է, իսկ ջերմային իներցիան` մեծ: 
  Մարսի մթնոլորտը նոսր է. ճնշումը մակերևույթին հավասար է 5-7 մբարի: Մթնոլորտը հիմնականում կազմված է ածխաթթու գազից: Ցածր շերտերու կան փոքր քանակությամբ ջրային գոլորշիներ: Օզոնի քանակը բավարար չէ, կանխելու կենդանի օրգանիզմների վրա Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր ազդեցությունը: Մարիս մագնիսական դաշտը շատ թույլ է` լարվածությունը երկրայինից 500 անգամ փոքր: 
  Այս մոլորակն ունի երկու բնական արբանյակ` Ֆոբոս և Դեյմոս անվանումներով: Ֆոբոսը 26X21 չափերի տձև իսկ Դեյմոսը մոտ 13 կմ տրամագծով քարաբեկորներ են: Ֆոբոսի հեռավորությունը Մարսից 9400, իսկ Դեյմոսինը 23 500 կմ է: Երկուսն էլ ունեն ուղիղ պտույտ: Մարսի շուրջ Դեյմոսի պտույտը տևում է 1 օր 6 ժամ 18 րոպե, իսկ Ֆոբոսրնը 7 ժամ 39 րոպե 27 վրկ: Արբանյակների վրա կան 500-2000 մետր չափերի հասնող խառնարաններ:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 724 | Վարկանիշ: 0.0/0