Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

ՄԵՐԿՈՒՐԻ
ՄԵՐԿՈՒՐԻ

  Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է: 
Հայկական անվանումը Փայլածու է: Ունի  էլիպսաձև շարժում: 
Միջին հեռավորությունը Արեգակից 58 մլն կմ է, արևամեձ կետում 46 մլն, իսկ արևահեռ կետում 7 մլն կմ: Իր առանցքի շուրջը պտտվում է 58,65 իսկ Արեգակի շուրջը 88 երկրային օրում: Տրամագիծը 4865 կմ է: Զանգվածը հավասար է 0, 055 երկրային զանգվածին: Միջին խտությունը 5,52 գրամ/սմ խորանարդ է: 
  Մերկուրին դժվար դիտելի մոլորակ է և դիտումները հնարավոր է միայն արևամուտից անմիջապես հետո, կամ արևածագից անմիջապես առաջ: Մերկուրիի հեռավորությունը երկրից փոփոխվում է 82-ից 217 մլն կմ-ի սահմաններում: Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի 7 տոկոսը: Երևում է -0,3-ից 0,6 աստղային մեծությամբ: 
  Մերկուրիի մակերևույթի վրա կան օղակաձև լեռներ, խոր ընկած հարթավայրեր: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա կես միլիարդ անգամ փոքր է երկրայինից` ամենատարածված գազը հելիումն է, այսինքն գործնականում մթնոլորտից զուրկ է: Աննշան մթնոլորտի հետևանքով գիծերային և ցերեկային երեսների ջերմաստիճանները իրարից խիստ տարբերվում են` գիշերը -140 աստիճան, իսկ ցերեկը մինչև +350 աստիճան ցելսիուս:
 
Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 710 | Վարկանիշ: 0.0/0