Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

ՆԵՊՏՈՒՆ
ՆԵՊՏՈՒՆ

  Նեպտունը արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է: Միջին հեռավորությունը Արեգակից 4495,6 մլն կմ է: 
 Իր առանցքի շուրջը պտտվում է 15 ժամ 48 րոպեում: Արեգակի շուրջը պտույտը տևում է 164,8 երկրային տարի: 
 Նեպտունի միջին ջերմաստիճանը -200 աստիճան ցելսիուս է, զանգվածը 17,2 անգամ գորազանցում է երկրի զանգվածին: Տրամագիծը 49 500 կմ է` մոտ 4 անգամ մեծ երկրայինից: Միջին խտությունը հավասար է 1,74 գրամ/սմ խորանարդ: 
 Նեպտունը պատած է մթնոլորտով, որտեղ հայտնաբերվել են մոլեկուլային ջրածին, մեթան և հելիում: Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի 52 տոկոսը: 
 ՈՒնի երկու արբանյակ` Տրիտոն և Ներեիդա: 
 Տրիտոնը արեգակնային համակարգի մեծագույն արբանյակներից է, զանգվածով երկու անգամ գորազանցում է Լուսնին: Տրիտոնի տրամագիծը 4000կմ է, պտտման պարբերությունը 5,9 օր է, իսկ պարաբոլական արագությունը 2,7կմ վրկ: Ենթադրվում է, որ Տրիդոնը մթնոլորտ ունի: 
  Ներեիդայի տրամագիծը 300 կմ է, պտտման պարբերությունը 1 տարի:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 732 | Վարկանիշ: 0.0/0