Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

Ուրան
Ուրան

Արեգակնային համակարգի հեռավորությամբ յոթերորդ մոլորակն է: Պատկանում է հսկա մոլորակների թվին: 
Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով` Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ: 
ՈՒրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարի է, իսկ սինդորականը` 369,66 երկրային օր:
Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վարկյան, իսկ պարաբոլական արագությունը` 22 կմ/վարկյան: 
Խավարածրի հարթությունը ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ` 98 աստիճան անկյուն: 
ՈՒրանի շառավիղը 25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ: Միջին խտությունը` 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը` 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047: Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ` ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ: 
Ուրանի մթնոլորտը կազմված է H2-ից , CH4-ից He-ից: 
ՈՒրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, ՈՒմբրիել, Տիտանյա և Օբերոն: Ենթադրվում է 6-րդ արբանյակի գոյությունը...
ՈՒրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում /ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս/: 
Նշանավոր իրադարձություն դարձավ 1977 թ-ին Ուրանի 5 օղակների հայտնաբերումը, որը ի տարբերություն Սատուրնի օղակների շատ նեղ են և մութ: 1978թ-ին հայտնաբերվեց ևս 4 օղակ: ՈՒրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում 10 կմ-ից, իսկ արտաքին օղակներինը` 100 կմ-ից: 
ՈՒրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ 18 000 կմ է, իսկ արտաքին օղակինը` 25 000 կմ:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 753 | Վարկանիշ: 0.0/0