Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

Պլուտոն
Պլուտոն

 Արեգակնային համակարգի իններորդ և Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակն է: 
Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով տարբերվում է Արեգակին ավելի մոտ մեծ մոլորակների ուղեծրից: 
Հեռավորությունը Արեգակից 5899,1 միլիոն կմ է: Մոտ 39, 4 անգամ մեծ է Երկիր Արեգակ հեռավորությունից: ՈՒղեծրի թեքությունը խավարածրի նկատմամբ 17 աստճան է` ամենամեծը մոլորակների ուղեծրի թեքությունից: 
Մակերևույթի ջերմաստիճանը 230 աստիճան ցելսիուս է: Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը` 247,7 տարում: Պտտման առանցք ուղեծրի հարթության հետ կազմում է 40 աստիճանից փոքր անկյուն: Պլուտոնի մակերևույթի անդրադարձնող հատկությունները աստիճանաբար փոփոխվում են, որի արդյունքում պայծառության նվազում է գրանցվում: 
Պլուտոնի տրամագիծը 2800 կմ է, իսկ զանգվածը` 500 անգամ փոքր Երկրի զանգվածից:
1978 թ-ին Ջ. Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը` Քարոնը: 
Քարոնի միջին հեռավորությունը Պլուտոնից 17 000 կմ է: Պայծառությունը շուրջ 10 անգամ փոքր Պլուտոնի պայծառությունից: 
Պլուտոնի արբանյակի տրամագիծը մոտ 1100-1120 կմ է: Նա գտնվում է մոլորակից 12 պլուտոնյան տրամագծի չափ հեռավորության վրա: 
 Պլուտըոնից անդրադարձած և Արեգակից նրա վրա ընկած լույսի քանակությունների հարաբերությունը հավասար է 0,6: 
 Ենթադրվում է, որ Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 841 | Վարկանիշ: 0.0/0