Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

ՍԱՏՈՒՐՆ
ՍԱՏՈՒՐՆ

  Այս մոլորակը արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է` Երևակ հայկական անվանումով: Մեծությամբ արեգակնային համակարգում երկրորդն է` յուպիտերից հետո: Արեգակի շուրջը  պտտվում է էլիպսային ուղեծրով: Միջին հեռավորությունը Արեգակից 1,43 միլյարդ կմ է: Սատուրնի էքսցենտրիսիտետը 0,056 է` հսկա մոլորակների մեջ առավելագույնը: 
  ՈՒնի էլիպսաձև սկավառակ: Հասարակածային շառավիղը 60 000 կմ է, ծավալը` 755 երկրային ծավալ: Զանգվածը` 95,1 երկրային զանգված, իսկ խտությունը 0,68 գրամ/սմ խորանարդ: Ծանրության ուժի արագացումը հասարակածում 11 մետր վրկ քառակուսի է, պարաբոլական արագությունը` 37 կմ/վրկ: 
  Սատուրնի սիդերական պարաբերությունը 29,46 երկրային տարի է, իսկ դինդորական պարաբերությունը` 378,09 երկրային օր: Իր առանցքի շուրջը Սատուրնը պտտվում է 10 ժամ 39,4 րոպե է: Երկնքում Սատուրնը երևում է որպես դեղնավուն աստղ, որի պայծառությունը փոխվում է 0-ից մինչև առաջին աստղային մեծության: Պայծառության փոփոխությունը պայմանավորված է Սատուրնի շուրջը օղակների առկայությամբ:
 
 
 Մակերևույթային ջերմաստիճանը փոխվում է -190-ից մինչև -150 աստիճան ցելսիուս: մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնից, մեթանից և հելիումից: Սատուրնի ուշագրավ առանձնահատկություններից է օղակների առկայությունը, որոնք կազմում են Սատուրնի հասարակածային հարթության մեջ գտնվող միասնական հարթ համակարգ: Օղակները, կարծես, մեկը մյուսի մեջ դրված տարբեր պայծառության համակենտրոն գոյացություններ են: 
  Օղակները վեցն են, որոնք իրենց հերթին բաժանվում են հարյուրավոր <ենթաօղակների>: Օղակների հաստությունը տատանվում է 100 մետրից մինչև մի քանի կմ-ի: Սատուրնի օղակների մասնիկները, հավանաբար, եղյամով պատված սառցե մարմիններ են, որոնց չափերը տատանվում են 0,1 սմ-ից մինչև 10 մետր: Գերիշխում են 1 մետր տրամագծով մասնիկները: 
  
 Սատուրնի մագնիսոլորտը նման է երկրի մագնիսոլորտին: Մագնիսական առանցքը համընկնում ե պտտման առանցքին: Սատուրնը ունի 16 արբանյակ, որոնցից առավել խոշորներն են Տիտանը` 1150 կմ տրամագծով, Ռեան` 1500 կմ տրամագծով, Հապետուսը` 1440կմ-ով, Դիոնեն` 1120 կմ-ով և Թետիսը` 1050կմ-ով:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 1139 | Վարկանիշ: 0.0/0