Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ

Յուպիտեր
Յուպիտեր

Արեգանային համակարգի հինգերորդ մոլորակն է:
Արեգակից միջին հեռավորությունը 778,3 միլիոն կմ է:
Յուպիտերը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է: Հասարակածի տրամագիծը 141 700 կմ է:
Զանգվածը մոտ 318 անգամ մեծ է Երկրի զանգվածից: 
Ձգողական ուժի արագացումը Յուպիտերի հասարակածում 25,9 մ/վարկյան քառակուսի է: 
Միջին խտությունը 1,31 գրամ/սմ խորանարդ է: 
Յուպիտերը Արեգակի շուրջ պտտվում է 11,862 տարում: Առանցքային արագ պտտման հետևանքով Յուպիտերի սեղմվածությունը մեծ է 1:15,9: Պտտման առանցքը գրեթե ուղղահայաց է ուղեծրի հարթությանը, որի հետևանքով տարվա եղանակային փոփոխություններ չկան:
 

Յուպիտերի մթնոլորտը շատ խիտ է, կազմված է մեթանից, ամոնիակից և մոլեկուլային ջրածնից: Կան նաև ացետիլեն, էթան, ֆոսֆին, ածխածնի օքսիդ և այլն...  Մթնոլորտում կան մութ և լուսավոր շերտեր, որոնց վրա նկատվում են առանձին բծեր ու տեղափոխվող սպիտակ ամպեր: 
Հասարակածից 20 աստիճան հարավ կա 50X11 000 կմ չափերով կարմիր մեծ բիծ, որի գույնը սակայն փոփոխական է:
Յուպիտերի մթնոլորտում տեղի են ունենում բուռն պրոցեսներ. այն անընդհատ խմորնան մեջ է, առկա են հուժկու մրրկային շարժումներ: Նկատվել է 30 000 կմ չափերով բևեռափայլ:
Յուպիտերը օժտված է հզոր ռադիոճառագայթմամբ, որը հիմնականում ունի տարբեր հզորության առանձին ծփանքների բնույթ: Յուպիտերը Երկրի նման շրջապատված է ճառագայթային գոտիներով, սակայն նրանց մագնիսական դաշտերն ու էլեկտրոնային խտություններն ավելի մեծ են, քան Երկրինը:
 
Յուպիտերից 56 000 կմ հեռավորության վրա գտնվում է 9 000 կմ լայնությամբ և 30 կմ-ից ոչ ավել հաստությամբ օղակ` կազմված մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մետր չափերով ժայռաբեկորներից և սառույցից: Օղակի պայծառությունը 25 000 անգամ թույլ է Սատուրնի օղակի պայծառությունից: Օղակը մոլորակի շուրջը պտտվում է շուրջ 7 ժամ պարբերությամբ: 

Յուպիտերի արբանյակները
Հայտնի է Յուպիտերի 16 արբանյակ: Առաջին չորսը` Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո կոչվում են գալիլեյան արբանյակներ և Լուսնի նման նույն երեսով են ուղղված դեպի մոլորակը: Իոն Լուսնի չափ է, ժանգոտ գնդի տեսք ունի և հավանաբար ծածկված է աղերով ու ծծումբով: Այնտեղ կան լեռներ, ձորեր, ճեղքեր, հոսած հեղուկի հետքեր: Իոն պատված է լիցքավորված մասնիկներից կազմված ամպով. դա նրա յուրատեսակ իոնոսֆերան է: Իոի, ինչպես նաև Գանիմեդի մթնոլորտը կազմված է մեթանից, ամոնյակից, ջրից ու ազոտից: Մթնոլորտում հայտնաբերվել են նաև կալցիում, ծծումբ և նատրիում: ՈՒղեծրի երկայնքով տարածվում է ջրածնային ամպ: Ըստ դինամիկական և ֆիզիկական բաղադրիչների այն նման է երկնային մթնոլորտի վերին շերտին: Իոյի վրա հայտնաբերվել են գործող հրաբուխներ: Իոյի և Գանիմեդի ջերմաստիճանը արևակողմ մասերում -90-ից - 80 աստիճան ցելսիուս է: Բևեռներում -160 աստիճան ցելսիուս: Գիշերային մասում - 160-ից -140 աստիճան ցելսիուս: Քամիների արագությունը այս արբանյակի վրա հասնում է 100-200 կմ/վարկյան արագության:

Ենթաբաժին: Մոլորակներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 983 | Վարկանիշ: 0.0/0