Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Ծառեր

Թզենի

 

Թթազգիների ընտանիքի մերձարևադարձային պտղատու ծառ է: Երբեմն հանդիպում է թփի տեսքով: Ունենում է 5-10 մ բարձրություն: Կան վայրի և մշակովի տեսակներ: Երկտուն է, փոշոտվում է խաչաձև: Լավ պտղաբերում և աճում է սննդանյութերով հարուստ կավավազային հողերում: Թզենին թույլ ցրտադիմացկուն է՝ -12 աստիճանում ցրտահարվում են բողբոջները, իսկ  -20-22-ում ցրտից տուժում է ծառի ողջ վերգետնյա մասը: Ունի հզոր ճյուղավորված արմատային համակարգ:

Թզենին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին: 

Ունի խոշոր, հերթադիր, բլթակավոր տերևներ, որոնք պարունակում են կաթնահյութ, կումարին: :Տանձաձև պտուղները պարունակում են 12-25% շաքար, 1,4% սպիտակուց, 0,5-4,5% պեկտինային նյութեր, 7,5% բջջանյութ, վիտամիններ A,C, B1, B2, D, ֆլավոններ, ֆիցին ֆերմենտ, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, մագնիում, մակրոտարրեր և միկրոտարրեր: 

Պտուղներն օգտագործվում են նաև չորացված վիճակում, պարունակում են՝ մինչև 75% շաքար, 3% օսլա, 6% սպիտակուցներ, 5,5% պեկտինային նյութեր, ճարպեր, քացախաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, վիտամին A և C, երկաթ, կալիում և այլ նյութեր:

Թզենին բազմանում է սերմերով, անդալիսով և կտրոններով:

 

 

Ենթաբաժին: Ծառեր | Տեղադրեց: Admin (04.04.2014)
Դիտումներ: 2786 | Վարկանիշ: 5.0/1