Սնկեր - Սնկեր - Բույսեր - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Սնկեր

Սնկեր

Սնկեր

Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմներ են: Նրանք զուրկ են քլորոֆիլից և հիմնականում զարգանում են սպորներով:

Սնկերը զուգահեռներ ունեն թե բույսերի, և թե կենդանիների հետ. Մասնավորապես բույսերի նման նրանք ևս անշարժ են, ունեն բջջապատ և գագաթնային աճ: Իսկ կենդանի օրգանիզմների հետ նմանությունը հիմնականում կայանում է նյութափոխանակության, խիտինի առկայության ձևով:

Սնկերը հիմնականում տարածված են Եվրոպայում և Հս. Ամերիկայում: Նրանք հանդիպում են հողում, ջրում, բուսական, կենդանական և սննդային մնացորդներում:

Սնկերի համար բարենպաստ ջերմաստիճանը համարվում է 20-25 աստիճանը:

Վայրի սունկերը բաժանվում են երեք խմբի՝ խողովակավոր(սպիտակ սունկ, յուղասունկ, կեչասունկ), թիթեղավոր(աղվեսասունկ, շեկլիկ, շամպինյոն) և պարկավոր(գետնասունկ): 

Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական եղանակով: Վեգետատիվ եղանակով բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների, սպորների և բողբոջման միջոցով:Անսեռ բազմացումը կատարվում է անսեռ ճանապարհով առաջացած սպորներով, իսկ սեռական բազմացումը՝ արական և իգական սեռական բջիջների համատեղման արդյունքում առաջացած սպորների միջոցով:

Սնկերի պարզ բաժանման դեպքում կարելի առանձնացնել ուտելի և ոչ ուտելի՝ այդ թվում թունավոր սնկերի:

 

 

 

Ենթաբաժին: Սնկեր | Տեղադրեց: Admin (31.03.2014)
Դիտումներ: 1020 | Վարկանիշ: 0.0/0