Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Սնկեր

Սնկերի դասակարգումը

Սնկերի դասակարգումը

Սնկերը դասակարգվում են որպես ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն. 

Սնկերի դասակարգումը վերջին տասնամյակում մի քանի անգամ փոփոխվել է. 2010թ-ին այն բերվեց վերջնական տեսքի, որը ներկայացնում ենք ստորև.

Սնկերը բաժանվում են երեք բաժնի՝ իսկական սնկեր, լորձնասնկեր և օվոմիցետներ: Իսկական սնկերը ունեն հինգ դաս՝ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ, էնտոմիցետներ, խիտրիդիոմիցետներ և անկատար սնկեր: Մարդկությանը հայտնի են շուրջ հարյուր հազար տեսակի սնկեր: Հայաստանում հանդիպում են չորսհազարից ավելի տեսակներ:

Վեգետատիվ մարմնի կառուցվածքով տարբերում են ստորակարգ և բարձրակարգ սնկեր: 

Ըստ կարգի սնկերը բաժանվում են հինգ մասի՝ հովանոցավոր, մսոտ, ժանգառներ, բորբոսներ և փոշեսունկեր:

       Սնկերի թագավորություն (Fungi kingdom)

  • ·         Միկրոսպորիդների (Microsporidia) տիպ
  • ·         Խիտրիդիոմիցետներ (Chytridiomycota) տիպ
  • ·         Բլաստոկլադիոմիցետներ (Blastocladiomycota) տիպ
  • ·         Գլոմերոմիցետներ (Glomeromycota) տիպ
  • ·         Նեոկալլիմաստիգոմիցետներ (Neocallimastigomycota) տիպ
  • ·         Զիգոմիցետներ Zygomycota տիպ

Բարձրագույն սնկերի (Dikarya) ենթաթագավորություն

  • ·         Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր (Ascomycota) տիպ
  • ·         Բազիդիոմիցետներ (Basidiomycota) տիպ
  • ·         Entomophthoromycotina (unranked) ենթատիպ
  • ·         Kickxellomycotina (unranked) տիպ
  • ·         Mucoromycotina (unranked) տիպ
  • ·         Zoopagomycotina (unranked) տիպ

 

Ենթաբաժին: Սնկեր | Տեղադրեց: Admin (31.03.2014)
Դիտումներ: 1724 | Վարկանիշ: 3.5/2