Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Թփեր

Բամբակենի

Բամբակենի


  Բամբակենին տուղտազգիների ընտանիքի 80սմ-ից մինչև 2 մետր բարձրությամբ, ուղիղ, ճյուղավորվող ցողուններով թուփ է: Հայրենիքը Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տրոպիկական շրջաններն են: Գոյություն ունի 39 տեսակ, որոնցից 5-ը մշակվում է:

  

 Տերևները 3-7 բլթականի են, ծաղիկները դեղնավուն, սպիտակ կամ կրեմագույն են, խոշոր, հիմնականում ինքնափոշոտվող: Պտուղը 3-5 բնանի տուփ է: Յուրաքանչյուր բնում կան 5-11 ձվաձև սերմեր, որոնք պատված են հազարավոր, տարբեր երկարությամբ` սպիտակ գույնի մազմզուկներով: Այդ մազմզուկներն էլ հենց հանդիսանում են բոլորիս հայտնի բամբակը:

  Բամբակենին ջերմասեր, լուսասեր ու քմահաճ բույս է: Իրեն լավ է զգում +30°С ջերմաստիճանի պայմաններում: Պահանջում է շատ խոնավություն, հատկապես ծաղկման շրջանում: Որպեսի պտուղները մեծ լինեն, բամբակենին ամռանը էտում են:

  Բերքը հավաքում են երբ պտուղը ճեղքվում է, և երևում է ձյունաճերմակ բամբակը:


Ենթաբաժին: Թփեր | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 2741 | Վարկանիշ: 0.0/0