ԽԱՏՈՒՏԻԿ /TARAXACUM/ - Խոտաբույսեր - Բույսեր - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Խոտաբույսեր

ԽԱՏՈՒՏԻԿ /TARAXACUM/
ԽԱՏՈՒՏԻԿ /TARAXACUM/Одуванчик

 
 Բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Տերևներն արմատամերձ են, նշտարաձև կամ փետրաձև կտրտված: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, դեղնավուն, հավաքված միայնակ զամբյուղներում: Պտուղը սերմիկ է, երկարավուն, սեպաձև փուփուլներով: 
  Ցողունը և տերևները պարունակում են կաթնահյութ:
  Խատուտիկի շատ տեսակների բնորոշ է ապոմիքսիսի երևույթը: Հայտնի է մոտ 1000 տեսակ` տարածված բարեխառն և ցուրտ գոտում, որոնցից 8-ը հանդիպում է Հայաստանում:
  Աճում է բնակավայրերին մոտ, ճանապարհի եզրերին, գետերի ափին: Մեղրատու է, որակյալ կերաբույս: Օգտագործվում է բժշկության մեջ:

Ենթաբաժին: Խոտաբույսեր | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 448 | Վարկանիշ: 0.0/0