Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ

ԱՄՖԻԲՈԼԻՏ
ԱՄՖԻԲՈԼԻՏ

Մետամորֆային հոծ կամ թերթավոր ապար է:
Գույնը` մուգ:
Բաղկացած է հոռնբլենդից և պլագիոկլազից (դաշտասպաթային):
ՈՒնի հատիկավոր կառուցվածք:
Սովորաբար առաջանում է սիլիկահողի և ալկալիների ներբերման հետևանքով, միջին թթվայնության և հիմքային մագմատիկ ապարների, մասամբ նաև նստվածքային ապարների փոփոխումից: 
Հայաստանում կա Սևանա լճի ավազանում և Արարատի շրջանում:
Սև տեսակն օգտագործվում է որպես դեկորատիվ քար:

Ենթաբաժին: Ապարներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 633 | Վարկանիշ: 0.0/0