Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ

ԱՆԴԵԶԻՏ
ԱՆԴԵԶԻՏ

Հրաբխային ապար` սովորաբար պորփյուրային կառուցվածքով:
Մեծ մասամբ մուգ մոխրագույն է: 
Ներփակումները ցրված են մանրահատիկ անդեզինից և ավգիտից կամ հրաբխային ապակուց կազմված հիմնական զանգվածում:
Բազալտների հետ միասին Անդեզիտը մեծ տարածում ունի ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից հրաբխայնության շրջաններում:
Հայաստանում հանդիպում է Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներում, Արագած լեռնազանգվածում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում:
Օգտագործվում է որպես շինարարական և թթվակայուն նյութ:

Ենթաբաժին: Ապարներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 689 | Վարկանիշ: 0.0/0