Բազալտ - Ապարներ - Երկրաբանություն - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ

Բազալտ
Բազալտ

Հիմքային հրաբխային ապար: 
Գույնը` սև կամ մուգ գորշ:
Կառուցվածքը` ոչ լրիվ բյուրեղային:
Կազմում  գերակշռում է պլագիոկլազը (լաբրադոր), պարունակում է նաև ավգիտ, օլիվին, մագնետիտ, տիտանիտ և այլն:
Քիմիական բաղադրությամբ մոտ է իր խորքային նմանակին` գաբբրոյին:
Գրեթե լրիվ բյուրեղային տեսակն անվանում են դոլերիտ, իսկ խիստ քայքայվածն ու փոփոխվածը` դիաբազ և բազալտային պորֆիրիտ:
Ըստ քիմիական կազմի և կառուցվածքի զանազանվում են բազալտի մի շարք տարատեսակներ` անդեզիտներ (մինչև60% SiO2), դացիտներ (մինչև 65% SiO2), միջակա ապարներ` անդեզիտաբազալտներ և անդեզիտադացիտներ: 
Բազալտը հեշտությամբ հալվում է:

Ենթաբաժին: Ապարներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0