Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ

Դիատոմիտ
Դիատոմիտ

Դիատոմային ջրիմուռների խեցիներից կազմված նստվածքային ապար:
Սովորաբար թույլ ցեմենտացված, բաց մոխրագույն կամ դեղին է:
Քիմիապես ներկայացված է ջրային սիլիկահողով (մինչև 96%): 
Առաջանում է ծովերում կամ լճերում կուտակվող դիատոմային տիղմից:
Նրան բնորոշ են բարձր ծակոտկենությունը, ջերմա և ձայնամեկուսիչ, ադսորբցիոն, թթվակայուն և դժվարահալ հատկությունները:
Դիատոմային ջրիմուռների կմախքների լուծելիության շնորհիվ հեշտությամբ վերածնվում է տրեպելի և օպոկի:
Հայաստանում հանքեր կան Աբովյանի (Նուռնուս), Սիսիանի (Շամբ, Նորավան), Աշտարակի (փարպի) շրջաններում: 
Օգտագործվում է որպես ադսորբենտ և ֆիլտրող նյութ` տեքստիլ, քիմիական և սննդի արտադրության մեջ, որպես հումք հեղուկ ապակու, ջնարակի և շինանյութերի համար:

Ենթաբաժին: Ապարներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 707 | Վարկանիշ: 0.0/0