Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

Ալմաստ
Ալմաստ

Միներալ` զուտ ածխածնի (C) բյուրեղային ձևափոխությունը:
Մաքուր Ալմաստը անգույն է, խառնուրդների (Al, Ca, Mg, Si) առկայության դեպքում գունավոր (երկնագույն, դեղին, մոխրագույն, սև):
Փխրուն է, ունի ուժեղ փայլ:
Կարծրությունը` 10:
Խտությունը` 3470-3560 կգ/մ խորանարդ:
Լավ ջերմահաղորդիչ է, վատ էլեկտրահաղորդիչ:
Օդի բացակայությամբ ուժեղ տաքացնելիս` 1400 աստիճան ցելսիուս, առանց հալվելու, դանդաղ փոխակերպվում է գրաֆիտի:
Ամենախոշոր Ալմաստը` "Կուլինան"` 3106 կարատ, գտնվել է 1905թ-ին Հարավային Աֆրիկայում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (29.11.2013)
Դիտումներ: 576 | Վարկանիշ: 0.0/0