Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

Ալունիտ
Ալունիտ

Միներալ բարդ սուլֆատների խմբից` KAl3[SO4]2(OH)6:
Պարունակում է 11,4% կալիումի օքսիդ և 37% կավահող:
Լինում է սպիտակ, մոխրագույն, կարմրավուն:
Կարծրությունը` 3,7-4,5:
Խտությունը` 2600-2800 կգ/մ խորանարդ: 
Թթվակայուն է, առաջանում է էֆուզիվ ապարներում հիդրոթերմալ լուծույթների ազդեցությամբ: 
Հանդիպում է հոծ կամ փուխր հողային ագրեգատներով:
Օգտագործվում է պաղլեղ, կավահող և կալիումական աղեր ստանալու համար:
Հայաստանում կա Ամուլսարի հանքում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 531 | Վարկանիշ: 0.0/0