Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԱՆՀԻԴՐԻՏ
                                     ԱՆՀԻԴՐԻՏ

 Միներալ. կալցիումի անջուր սուլֆատ` Ca(SO4): Համակարգը Ռոմբային է: Հանդիպում է հուծ ագրեգատներով, աղյուսաձև կամ պրիզմատիկ բյուրեղներով:
Գույնը` սպիտակ, կապտավուն կամ կարմրավուն:
Կարծրությունը` 3-3,5.
Խտությունը` 2800-3000 կգ/մետր խորանարդ: 
Ջուր կլանելով վերածվում է Գիպսի:
Տարածված է նստվածքային ապարներում, քարաղի և գիպսի հանքավայրերում:
Օգտագործվում է, որպես շինանյութ: 
Հայաստանում կա մերձերևանյան աղաբեր ավազանում, Ալավերդու, Ղափանի, Շամլուղի պղնձի հանքավայրերում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (29.11.2013)
Դիտումներ: 539 | Վարկանիշ: 0.0/0