Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԱՊԱՏԻՏ
                                     ԱՊԱՏԻՏ

Միներալ. կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր: Խառնուրդների ձևով ապատիտում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր: Բյուրեղագիտության համակարգը` հեքսագոնային է:
Բյուրեղները երկար-պրիզմաձև են, հազվագյուտ դեպքերում` աղյուսաձև: 
Գույնը` կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ: 
Կարծրությունը` 5.
Խտությունը` 3160-3200 կգ/մետր խորանարդ:
Հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում: Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր ստանալու համար:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (29.11.2013)
Դիտումներ: 507 | Վարկանիշ: 0.0/0