Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ
ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ

Ապար կազմող միներալների տարածված խումբ:
Հիմնականում նատրիումի, կալցիումի, կալիումի և հազվագյուտ բարիումի ալյումասիլիկատներ են ու կազմում են մագմատիկ ապարների շուրջ 60%-ը:
Բյուրեղանում են մոնոկլինային և տրիկլինային համակարգերում:
Գույնը` սպիտակ, կարմրավուն, վարդագույն, գորշ և այլն:
Կարծրությունը` 6:
Խտությունը 2500-2900 կգ/մ խորանարդ:
Ըստ բաղադրության բաժանվում են կալիում-նատրիումային (օրթոկլազ, սանիդին), նատրիում-կալցիումային (պլագիոկլիզներ) և բարիում-կալիումային խմբերի:
Հանդիպում են մագմատիկ ծագման (գրանիտներ, սիենիտներ), մետամորֆային (գնեյսներ) ու նստվածքային (կոնգլոմերատներ) պարներում:
Պարունակում են արժեքավոր հազվագյուտ և ցրված տարրեր:
Օգտագործվում են որպես ճենապակու և հախճապակու հումք, ապակու և ցեմենտի արտադրության մեջ: Որոշ տեսակներ` իբրև կիսաթանկարժեք քար (ամազոնիտ, լուսնաքար):
Հայաստանում հանդիպում են մագմատիկ ապարների կազմում բազմաթիվ վայրերում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 548 | Վարկանիշ: 0.0/0