Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԷԳԻՐԻՆ
ԷԳԻՐԻՆ

Միներալ պիրոքսենների խմբից:
Քիմ. կազմը` NaFe[Si2O6];
Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է:
Կարծրությունը` 5,5-6:
Խտությունը` 3430-3600 կգ/մ խորանարդ:
Գույնը` մուգ կանաչ, կանաչագորշավուն, սև:
Գոյություն ունեն էգիրին-ավգիտ և էգիրին-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ:
Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում, մետաղամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում:
Հայաստանում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 402 | Վարկանիշ: 0.0/0