Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ)
ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ)

Միներալ, կալցիումի սուլֆատի բյուրեղահիդրատ` CaSO4*2H2O;
Մաքուր վիճակում պարունակում է 32,56%CaO , 46,56% SO3 և 20,95 % H2O:
Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: 
Առաջացնում է հոծ հատիկային (ալեբասր) զանգվածներ, թիթեղաձև և սյունաձև թելային բյուրեղներ, հաճախ <ծիծեռնակի պոչ> կոչվող կրկնաբյուրեղը:
Մաքուր գիպսը անգույն և թափանցիկ է, խառնուրդների առկայությամբ` սպիտակ, դեղին, վարդագույն:
Կարծրությունը` 1,5:
Խտությունը` 2300 կգ/մ խորանարդ:
Անջատվում է սուլֆատային աղերով հարուստ ջրային լուծույթներից` ծովալճակներում և աղի լճերում:
Աղիության մեծացման դեպքում սկսում է անջատվել անհիդրիտ, ապա աղեր:
Լայնորեն տարածված է նստվածքներում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 858 | Վարկանիշ: 0.0/0