Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԳՐԱՖԻՏ
ԳՐԱՖԻՏ

Միներալ, երկրակեղևում ածխածնի առավել կայուն տարբերակը:
Բյուրեղագիտական համակարգը հեքսատոնային է:
Հանդիպում է թեփուկաձև, գնդաձև, ճառագայթաձև և հատիկավոր ագրեգատներով:
Լինում է մոխրագույնից-սև:
Կարծրությունը` 1-5,5:
Խտությունը` 2230 կգ/մ խորանարդ:
Հալման ջորմաստիճանը` 3850+/- 50 աստիճան C:
Կարևոր հատկանիշներն են` լավ ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հրակայունությունը, քիմիական սակավակտիվությունը:
Ըստ ծագման տարբերում են բյուրեղային գրաֆիտի հանքավայրեր` կապված մագմատիկ ապարների կամ բյուրեղային թերթաքարերի և գաղտնաբյուրեղային` կապված ածուխների մետամորֆիզմի հետ:
Արդյունահանվում է գլխավորապես բյուրեղային թերթաքարերից, որտեղ նրա պարունակությունը տատանվում է 5-10-ից 20% սահմաններում:
Արհեստական գրաֆիտը ստացվում է անտրավիտից:
Կիրառվում է հրթիռաշինության, միջուկային մետալուրգիայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության մեջ:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 1268 | Վարկանիշ: 0.0/0