Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԼԱԶՈՒՐԻՏ
ԼԱԶՈՒՐԻՏ

Միներալ, քիմ. կազմը` (Na,Ca)8[(SO, S, Cl)2(AlSiO4)6]:
Բյուրեղագիտական համակարգը` խորանարդային:
Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հոծ հատիկավոր զանգվածներ: 
Կարծրությունը` 5,5-6:
Խտությունը` 2380-2420 կգ/մ խորանարդ:
Գույնը` կապույտ, կանաչավուն-երկնագույն:
Հանդիպում է մետամորֆային կրաքարերի` ալկալային, իսկ ավելի հազվադեպ` թթու մագմատիկ ապարների հետ կոնտակտում:
Օգտագործվում է որպես զարդաքար, կապույտ ներկ ստանալու համար:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 512 | Վարկանիշ: 0.0/0