Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԼԵՊԻԴՈԼԻԹ
ԼԵՊԻԴՈԼԻԹ

Միներալ փայլարների խմբից:
Սովորաբար պարունակում է K-ի տեղակալող Na, Rb, Cs խառնուրդներ:
Կախված ստրուկտուրայից բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային կամ տրիկլինային է:
Առաջացնում է թերթավոր, նուրբ թեփուկավոր ագրեգատներ:
Գույնը` սպիտակ, վարդագույն, գունատ-մանուշակագույն:
Կարծրությունը` 2,5-4:
Խտությունը` 2900 կգ/մ խորանարդ:
Հանդիպում է գրանիտներում, գրեյզեններում, պեգմատիտներում:
Հումք է Li, Rb, Cs ստանալու համար:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 553 | Վարկանիշ: 0.0/0