Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԼԵՅՑԻՏ
ԼԵՅՑԻՏ

Միներալ, քիմ. կազմը` K(AlSi2O6): 
Պարունակում է 21,58%-K2O, 23,40%-Al2O3, 55,02%-SiO2:
605 աստիճան C-ից բարձր ջերմաստիճանում բյուրեղագիտական համակարգը խորանարդային է, ցածրի դեպքում` տետրագոնային:
Գույնը` սպիտակ, մոխրավուն:
Կարծրությունը` 5,5-6:
Խտությունը` 2450-2500 կգ/մ խորանարդ:
Հանդիպում է սիլիկահողով չհագեցած թթու հրաբխածին ապարներում:
Հայաստանում հանդիպում է մինչև 5-7 սմ մեծության յուրօրինակ բյուրեղների ձևով Փամբակի մագմատիկ զանգվածում:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 462 | Վարկանիշ: 0.0/0