Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ՕԲՍԻԴԻԱՆ
ՕԲՍԻԴԻԱՆ

  Օբսիդիան, Սատանի եղունգ, Վանակատ, Ապակեքար, Դեվե-գյոզու և էլի տարբեր անվանումներ ունեցող այս միներալի վերաբերյալ առաջին գրառումը կատարվել է անտիկ ժամանակաշրջանում` մ. թ. ա. 372-287թթ. ապրած հույն գիտնական Թեոֆրաստոսի կողմից: Թեոֆրաստոսը նրան անվանել է Լիպարյան քար` Միջերկրական ծովում գտնվող Լիպարյան կղզիների անունով: 
Օբսիդիան անվանումը` obsianus hapif, տվել է հին հռոմեացի բնագետ Պոլինուս Ավագը, մ. թ. 23-79թթ, որն այն ընդունել է ամրության չափանիշ: Երկրաբանության մեջ օբսիդիան անվանումը որպես տերմին օգտագործվում է XIX դարի սկզբներից` ռուս ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինի և ֆրանսիացի գիտնական Ֆ. Բյոդանի կողմից հրաբխային ապակին այդպես անվանվելու հետևանքով:
  Հնագույն ժամանակներից մինչև քարե դարի վերջը օբսիդիանը եղել է գործիքներ պատրաստելու հիմնական հումքը: 

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (28.11.2013)
Դիտումներ: 1514 | Վարկանիշ: 0.0/0