Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ

ԹՈՐԻՏ
ԹՈՐԻՏ

Միներալ, թորիումի սիլիկատ:
Պարունակում է` ThSiO4?ThO2-81,5%, SiO2-18,5%:
Բյուրեղագիտական համակարգը` տետրագոնային:
Գույնը` սև, գորշ, զմռսի կարմիր: Փայլը` ապակյա: 
Կարծրությունը` 4,5-5:
Խտությունը` 4000-5400 կգ/մ խորանարդ:
ՈՒժեղ ռադիոակտիվ է:
Հիմնականում հանդիպում է հոծ ագրեգատների ձևով` պեգմատիտային երակներում, գրանիտներում` բերիլի, ֆլյուորիտի, տուրմալինի, ցիրկոնի հետ:

Ենթաբաժին: Միներալներ | Տեղադրեց: Admin (30.11.2013)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 0.0/0