Նորություններ » Հանրագիտարան » Իրավունք » Մարդու իրավունքներ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

   Մեր օրերում հաճախ են խոսում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ մասին, իսկ ի՞նչ է այն:
 Մարդու իրավունքները շատ հաճախ մարդկանց կողմից սխալ մեկնաբանություն է ստանում, խեղաթյուրվում և աղավաղվում:
  Մարդու իրավունքները մի ամբողջ գիտություն է, այն մարդուն տրված ամենամեծ պարգևներից մեկն է:
  Հարգելի ընթերցող, ստորև Ձեզ ենք ներկայացնում տեղեկություններ Մարդու իրավունքների վերաբերյալ, որը հուսով ենք, կոգնի պատկերացում կազմելու այդ գիտության մասին:

 Եվ այսպես, ինչ է Մարդու իրավունքները: 
  Մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն են, որոնք մարդ արարածն ուներ հազարավոր տարիներ առաջ և նույն կերպ ունի նաև մեր օրերում: Այդ իրավունքները մարդն ստանում է իր աշխարհ գալու օրից և դրանք կրում է մինչև մահ: Այդ իրավունքները տրված են միայն մարդ արարածին: Այն տրվում է ի վերուստ Աստծո կողմից և մեկընդմիշտ լինում է մարդուց անբաժանելի: 
  Այն հնարավոր չէ վաճառել, տալ վարձով, կամ նվիրել: Մարդ արարածն ի զորու չէ ինքնակամ կամ ստիպողաբար բաժանվել այդ իրավունքներից: 
  Լավ, ի վերջո ի՞նչ իրավունքների մասին է խոսքը.
Մարդու իրավունքները դարեր շարունակ եղել է ուշադրության կենտրոնում, ունեցել ամենատարբեր սահմանումներ ու ի վերջո ստացել մի տեսք, որը մեր օրերում կոչվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր:
  Սա իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը կազմվել է տարբեր երկրների առաջնորդների համաձայնությամբ և որի տակ ստորագրել են աշխարհի շատ ու շատ երկրներ` ստանձնելով պարտավորություն կատարելու այդ փաստաթղթի պահանջներն ու հարգելու այնտեղ նշված բոլոր դրույթները:
  Գոյություն ունեն այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր, սակայն դրանցից հատկանշական են երկուսը` մեկը դա  Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան է, որը ընդունվել է 1950թ-ին և ուժի մեջ մտել 1953-ին, մյուսը Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունվել է 1948թվ-ին:
  Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ամփոփ տարբերակը (վերցված է Հայկական Սահմանադրական Իրավապաշտպան կենտրոն կազմակերպության կողմից թարգմանված և տպագրված` Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ձեռնարկ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ գրքից)`
  1. Հավասարության իրավունք.
  2. Ազատություն խտրականությունից.
  3. Կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք.
  4. Ազատություն ստրկությունից.
  5. Ազատություն խոշտանգումներից և ստորացուցիչ վերաբերմունքից.
  6. Իրավասուբեյկտության իրավունք.
  7. Օրենքի առջև հավասարության իրավունք.
  8. Իրավազոր դատարանի միջոցով խախտված իրավունքների վերականգնման իրավունք.
  9. Ազատություն կամայական կալանքից և արտաքսումից.
  10. Գործի հրապարակային արդարացի քննության իրավունք.
  11. Անմեղ համարվելու իրավունք, քանի դեռ մեղքն ապացուցված չէ.
  12. Ազատություն անձի, ընտանիքի բնակարանի և նամակագրության նկատմամբ միջամտությունից.
  13. Երկրում և երկրից դուրս ազատ տեղաշարժվելու իրավունք.
  14. Հետապնդումից այլ երկրներում ապաստանի իրավունք.
  15. Քաղաքացիության իրավունք և այն փոխելու ազատություն.
  16. Ամուսնության և ընտանիքի իրավունք.
  17. Սեփականության իրավունք.
  18. Հավատքի և կրոնի ազատություն.
  19. Սեփական կարծիքի և տեղեկատվության ազատություն.
  20. Խաղաղ հավաքներ անցկացնելու և միություններ կազմելու իրավունք.
  21. Կառավարմանը և ազատ ընտրություններին մասնակցության իրավունք.
  22. Սոցիալական ապահովության իրավունք.
  23. Գոհացուցիչ աշխատանքի և արհեդտակցական միություններին անդամակցելու իրավունք.
  24. Հանգստի ու ժամանցի իրավունք.
  25. Բավարար կենսամակարդակի իրավունք.
  26. Կրթության իրավունք.
  27. Հասարակության մշակութային կյանքին մասնակցության իրավունք.
  28. Այնպիսի սոցիալական կարգի իրավունք, որը երաշխավորում է սույն փաստաթղթով հռչակված իրավունքները.
  29. Ազատ ու լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պարտականություններ համայնքում.
  30. Ազատություն սույնով հռչակված իրավունքների նկատմամբ որևէ պետության կամ անձի միջամտությունից:
Ենթաբաժին: Մարդու իրավունքներ | Տեղադրեց: Admin (05.12.2013)
Դիտումներ: 1708 | Վարկանիշ: 0.0/0