Ամեոբաներ (Amoebina) - Անողնաշարավորներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Անողնաշարավորներ

Ամեոբաներ (Amoebina)

Ամեոբաների կարգի ներկայացուցիչներն ունեն հիմնականում մեկ, կորիզ, բազմակորիզ տեսակներ հազվադեպ են պատահում: Նրանց մարմինը մերկ է, չունի կայուն ձև: Ցիտոպլազման բաղկացած է երկու շերտից՝ արտաքին հոմոգեն, խիտ ու թափանցիկ էկտոպլազմայից և ներքին՝ հատիկավոր էնդոպլազմայից: Վերջինի մեջ գտնվում են կորիզը, տարբեր ներառուկներ և օրգանելներ: Ամեոբաները սողում են, կամ քայլում պրոտոպլազմային ելուստների՝ պսեվդոպոդիումների օգնությամբ, որոնք անընդհատ առաջանում ու վերանում են բջջի տարբեր կողմերում:Պսեվդոպոդիումները կարող են լինել տարբեր ձևի՝ հաստ, թիականման, բարակ թելանման, մտրականման և այլն: Կեղծ ոտքերը ծառայում են նաև որսին շրջապատելու և ներս քաշելու համար: Ամեոբաները սնվում են բակտերիաներով, միաբջիջ և թելանման ջրիմուռներով, նախակենդանիներով: Ներառած սննդային մասնիկներից բջջի մեջ ձևավորվում են սննդառական վակուոլները, որոնք երկար ժամանակ մնում են էնդոպլազմայի մեջ և մարսվում: Չմարսված նյութերը դուրս են մղվում մարմնի տարբեր կողմերից: Սննդառության այս ձևը կոչվում է ամեոբային կամ ներբջջային:

Ենթաբաժին: Անողնաշարավորներ | Տեղադրեց: Admin (02.04.2014)
Դիտումներ: 243 | Վարկանիշ: 0.0/0