Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Անողնաշարավորներ

Սարկոդայիններ (Sarcodina)

 

Անողնաշարավոր կենդանիների սարկոդայինների կամ պլազմատիկների դասը ներկայացված է մոտ 11 000 տեսակով, որոնք ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում և հողում: Մեծ մասն ազատ ապրող ձևեր են, իսկ մյուս մասը մարդու և կենդանիների մակաբույծներ: Սարկոդայիններից շատերը չունեն մարմնի խիտ թաղանթ և մարմնի կայուն ձև, նրանք անընդհատ փոփոխում են մարմնի ձևը և նրա տարբեր կողմերում առաջացնում պրոտոպլազմային ելուստներ՝ կեղծ ոտքեր (պսևդոպոդիումներ): Վերջիններս օգնում են տեղաշարժվել և սննունդ բռնել: Որոշ տեսակներ շարժվում են միոնոմների օգնությամբ կամ մարմնի հետին մասից հեղուկ դուրս մղելով (հըռթիրային շարժում): Այս կենդանիների ցիտոպլազման բաղկացած է երկու շերտից՝ արտաքին, խիտ էկտոպլազմայից և ներքին՝ էնդոպլազմայից: Նրանցից ոմանք ունեն մարմնի կայուն ձև, ներքին կամ արտաքին կմախք:

Սարկոդայինները սնվում են բակտերիաներով, միաբջիջ ջրիմուռներով և միաբջիջ պարզագույն կենդանիներով: Կերը մարսվում է հատուկ օրգանելներում՝ սննդառական վակուոլներում, որոնք գտնվում են ցիտոպլազմայի մեջ: Ոմանք ունեն նաև արտաթորության օրգան՝ կծկուն վակուոլ:

Սարկոդայինների դասը ներառում է 5 կարգ՝ 1. Ամեոբաներ (Amoebina), 2. Խեցիավոր ամեոբաներ(Testacea), 3. Ֆորամինիֆերներ (Foraminifera), 4 Արևակենդանիներ (Heliozoa), 5 Ճառագայթավորներ (Radiolaria):

 

Ենթաբաժին: Անողնաշարավորներ | Տեղադրեց: Admin (02.04.2014)
Դիտումներ: 1549 | Վարկանիշ: 0.0/0