ԾՈՎԱԽՈԶՈՒԿ /CAVIA PORCELLUS/ - Չորքոտանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Չորքոտանիներ

ԾՈՎԱԽՈԶՈՒԿ /CAVIA PORCELLUS/
ԾՈՎԱԽՈԶՈՒԿ /CAVIA PORCELLUS/

 Անվանում են նաև Հնդկական, Գվինեական խոզուկ: Կրծողների կարգի կաթնասուն կենդանի է: 
  Գլուխը մեծ է, ոտքերը` կարճ, արտաքին պոչ չունի: Մարմնի երկարությունը հասնում է 35սմ-ի, իսկ քաշը` մինչև 250գ-ի: Ետին թաթերն ունեն 3, իսկ առջևինները` 4 մատ:
  Մթնաշաղային կյանք են վարում, փոքր խմբերով ապրում են գետնափոր բներում: Ծովախոզուկները տարածված են եղել Հարավային Ամերիկայում, որտեղից 16-րդ դարում բերվել են Եվրոպա: 
  Բազմանում է տարեկան 2-3 անգամ, տալիս 1-4 ձագ: 
  Լայնորեն օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի:

Ենթաբաժին: Չորքոտանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 389 | Վարկանիշ: 4.0/1