ֆենեկ - Չորքոտանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Չորքոտանիներ

ֆենեկ
Ֆենեկ

  Այս կենդանին պատկանում է աղվեսների ընտանիքին: Անվանումը ստացել է արաբերեն ֆենեկ բառից, որը նշանակում է աղվես: 
  Ունի 30-40սմ մարմնի երկարություն: Պոչի երկարությունը հասնում է մինչև 30սմ-ի: Հասակը 18-22սմ է, քաշը 1,5կգ: 
 
 Դնչիկը երկար է, սուր, իսկ պոչը ծածկված խիտ աղվամազով: Ունի 15սմ-ի հասնող մեծ ականջներ: Մեջքը բաց դեղնավուն է, կուրծքն ու փորը` կաթնասպիտակ: 
  Ապրում է անապատային տեղանքում, շատ տարածված է Աֆրիկայում: 
  Ֆենեկը շատ բաներով է տարբերվում սովորական աղվեսից, սակայն ամենամեծ տարբերությունը չափսերն ու աչքերի կառուցվածքն են` աղվեսի բիբերը նեղ են կամ երկարավուն, իսկ ֆենեկի բիբերը կլոր: Ֆենեկը ցերեկային կենդանի է: Ապրում է որջերում: Ունի թույլ զարգացած ծնոտներ: Թաթերի ներբանները ծածկված են աղվամազով, որը հնարավորություն է տալիս ազատ քայլել տաք ավազի վրայով: Սիրած կերակուրը ջայլամի ձուն է: 
  Ֆենեկին կարելի է ընտելացնել ու պահել նաև տան պայմաններում:

Ենթաբաժին: Չորքոտանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 134 | Վարկանիշ: 0.0/0