Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ԾՈՎԱԿՈՎԵՐ /HYDRODAMALIS STELLERI/
ԾՈՎԱԿՈՎԵՐ /HYDRODAMALIS STELLERI/

  Անվանում են նաև ստելլերի կովեր: Սիրենաների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնաբերել և նկարագրել է Գ. Ստելլերը` 1741թ-ին: 
  Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել:
 
  Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի համար անխնա ոչնչացվել են: Վերջին ծովակովը սպանվել է 1768թ-ին:

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 1450 | Վարկանիշ: 0.0/0