Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

Դելֆին Աֆալինա
Դելֆին Աֆալինա
Տիպ-քորդավորներ.
Ենթատիպ-ողնաշարավորներ.
Դաս-կաթնասուններ.
Կարգ-ատամնավոր կետանմաններ.

  Հավանաբար ամեն ոք, ում վիճակվել է լինել ծովափին, տեսել է դելֆինների ուրախ պարը: 
  
 Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով: Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են: 
  Դելֆինի երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ: 
  
 Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը: Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր: Միջին դարերում նրանց կոչում էին "մեծազարմ" և նրանց պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար զարդարում էին բարձր դասի զինանշանները: 
  Դելֆիները շատ ընդունակ են, որը թույլ է տալիս նրանց վարժեցնել կրկեսներում: Շատ սիրում են երբ իրենց շոյում են կամ կերակրում մանի ձկներով: Ոչ մի կերպ չեն ընդունում պատժի և ոչ մի ձև: ՈՒնեն ձայներ ընդորինակելու մեծ վարպետություն: Հաճախ ընդօրինակում են նաև մարդկային խոսակցությունները, միայն թե շատ արագ են "խոսում": 
  Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանալ ժամում մինչև 60 կմ արագությամբ:

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (26.11.2013)
Դիտումներ: 1920 | Վարկանիշ: 0.0/0