ԳԵՏԱՅԻՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ԳԵՏԱՅԻՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ

ԳԵՏԱՅԻՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ
Տիպ-քորդավորներ.
Դաս-կաթնասուններ.
Ենթադաս-ընկերքավորներ.
Կարգ-կետանմաններ.
Ընտանիք- ատամնավոր
 կետանմաններ.


  
 Գետային դելֆիններից առավել տարածված են Ինիան և Սուսուկը: Ապրում են մեծ գետերում, Ինիան` Ամազոնում, իսկ Սուսուկը Գանգեսում: Երկուսն էլ սիրում են քաղցրահամ ջուրը և սնվում ձկներով: Երկարությամբ հավասար են` 2-3 մետր: Յուրաքանչյուր ծնոտի վրա ունենում են 52-56 սուր ատամներ, որոնք կարող են միանգամից տասնյակ ձկներ մանրացնել: 
  Սուսուկը շնչելիս յուրօրինակ սվվոց է արձակում, որն էլ դարձել է նրա "Սուսուկ" անվան պատճառը: 
  Սուսուկի մոտ ետ են զարգացել ակնաբյուրեղն ու տեսողության նյարդը, որի արդյունքում նա դարձել է կույր: Իսկ աջքի լորձաթաղանթը յուրատեսակ հոտառության օրգանի դեր է կատարում: 
  Սուսուկին կարելի է հանդիպել Գանգես, Բրահմապուտրա, Նուգլի գետերում և նրանց վտակներում, բայց երբեք ոչ ծովում: Բնիկները Սուսուկին սուրբ են համարում և կերակրում ու պահպանում են:
--------------------------------------------------------------------------------------------------------

 
 Ինիայի դունչը երկար է, նեղ, բթածայր և ծածկված է կոշտ մազմզուկներով: Ողորկ մեջքը երկնագույն է, իսկ փորի հատվածը կարմրա-վարդագույն: Նրա քաշը կազմում է մոտ 130 կգ, ունի մանր և սուր տեսողությամբ օժտված աջքեր: Ապրում են փոքրիկ խմբերով: Ինիային բացի  
 Ամազոնից,  կարելի է հանդիպել նաև Օրինսկո, Տոկանտինս գետերում և նրանց վտակներում: Այս ձկանը ևս բնիկները սուրբ են համարում և պահպանում: Նա ձկնորսների լավագույն օգնականն է` սուզվելով ջրի խորքերում վեր, դեպի մակերևույթ է քշում ձկներին, այսպիսով նպաստելով որսի հաջողությանը: 
  ԱՄՆ-ում` "Նիագարիայի ջրվեժ" և "Մերիլենդ" հռչակավոր ակվարիումներում խնամվում են Ինիաներ, որոնց կերակրում են օրական 4,5-8 կգ մանր ձկներով:



Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (26.11.2013)
Դիտումներ: 422 | Վարկանիշ: 0.0/0