ՀԱՐԹ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՏԵՐ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ՀԱՐԹ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՏԵՐ
ՀԱՐԹ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՏԵՐ

  Անատամ կետերից են Հարավային և Գրենլանդիական կետերը: Այդ կետերի մոտ բացակայում է մեջքի լողաթիակը և արձակած շատրվանները երկշիթ են` ի տարբերություն մյուս կետերի:

  

 Հարթ կետի պոչն ավելի երկար է և ունի սրածայր բլթակներ: Մարմինը նման է ճարպով լցված պարկի: Նրանց ենթամաշկային ճարպի հաստությունը հասնում է 50 սմ-ի:

  Գրենլանդիական կետն ունենում է 20 մետր երկարություն և մինչև 150 տոննա քաշ: Այդ կետի միայն գլխի երկարությունը հասնում է 6 մետրի: Բոլոր կետանմանների մեջ նա իր հաստությամբ` 20-21 մետր, գրավում է առաջին տեղը: Ի տարբերություն ատամնավոր կետանմանների, Գրենլանդիական կետի էգն ավելի մեծ է մարմնով, քան արուն: Այս կետերն ունենում են նեղ, առաձգական, մոտ 4 մետր երկարության հասնող "բեղեր", որոնք ներսի կողմից պատված են փափուկ ծոպերով: Վերին ծնոտի յուրաքանչյուր կողմից կախված են 400 թիթեղներ: Այդ թիթեղները կազմում են հսկայական` մոտ 1 տոննա քաշով զանգված:

  Գրենլանդիական կետի արագությունը կազմում է 9 կմ ժամում: Միջազգային օրենքներով այս կենդանիների որսը արգելված է, որովհետև նրանք կանգնած են բնաջնջման եզրին: Նրանց որսում են միայն գիտահետազոտական նպատակներով:

  Գրենլանդիական կետը տարածված է բևեռամերձ շրջաններում: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին այս կետերը շարժվում են դեպի հարավ: Ձմեռում են Օխոտի և Բարենցի ծովերում: Խուսափում են ջրի սառցապատումից` շնչահեղծ լինելու պատճառով:

  Խաղաղասեր ու հանգիստ կենդանիներ են: Իրենց ճարպանման մարմնով սուզվում են մինչև 30-35 մետր խորությամբ ու սնվում սիրած կերով` խեցգետնակերպ կայանուսներով: Կշտանալով դուրս են գալիս ջրի մակերևույթ, "փռվում" և քուն մտնում:


Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 295 | Վարկանիշ: 0.0/0