Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

Կապույտ կետ
Կապույտ կետ

  Կապույտ կետը բոլոր կետանմաններից ամենամեծն է` 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով: Մեծ մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում: 
  Գլխի երկարությունը 8 մետր է: Լեզուն կշռում է 3000 կգ: Մեջքին ունի ոչ մեծ լողակ: Փորը ծալքավոր է: Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ երկարությամբ:
  Աչքերը գտնվում են բերանի անկյուններում: Կապույտ կետը գույները չի տարբերում: Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները: Հոտառությունը վատ է: Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է: Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով:
 Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում` 4-5 տոննա: Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է: Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր: Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը` 100 կգ: Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ: Երիկամների քաշը 1000 կգ է: Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր: Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է: Շնչանցքը գլխի ետևի մասում է: 
  Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե: Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում: Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս: Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից: Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ: Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն:  Կապույտ կետը ձայնալարեր չունի: 
  Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ:
  Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը: Նրանք ապրում են 36-40 տարի: 
  Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը: Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը: 
  Կետը` ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար: Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը: Կետերն ունեն հզոր ուժ: Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ:


Կապույտ կետերի բազմացումը.
  Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում: Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ` 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով: Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում: Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում: Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը: Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսեկան հասակը: Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր` 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ: 7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում: 6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա:

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 4483 | Վարկանիշ: 4.0/1