ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ
ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ

  Ատամնավոր կետերից է հյուսիսային ցուրտ ծովերում ապրող կենտեղջուրը` Նարվալը:
Նա երկու անգամ ավելի երկար մարմին ունի, քան Սուսուկը կամ Ինիան` մոտ 6 մետր: Կենտեղջուրի վերին ծնոտի մասում աճում են երկու կտրիչ ատամներ, որոնցից մեծամասամբ ձախակողմյանը զարգանում է հորիզոնական ուղղությամբ: Դա 2-3 մետր երկարությամբ ուղիղ ձգված պտուտակաձև սնամեջ "եղջուր" է: Այս կենդանուն հունարեն անվանում են "Մոնոդոն" իսկ ռուսերեն "Եդինորոգ": Սկանդինավյան լեզուներով` Նարվալ են անվանում: 

  
Նրա վերին ծնոտի վրա, բացի այդ "եղջուրից" աջ և ձախ կողմերում կան մեկական սեղանատամներ, իսկ ներքևի ծնոտը զուրկ է ատամներից, դրա փոխարեն այն շատ ամուր է և կոշտ: 
  Կենտեղջուրի քթանցքը կիսալուսնաձև է և գտնվում է ճակատի վրա, որտեղից օդը մտնում է քթանցքի ներքևում գտնվող օդապարկերը և շնչափողով անցնում թոքերին: Օդապարկերն ունեն փականներ, որոնց օգնությամբ արգելակվում է ջրի հոսքը թոքերի մեջ: Գլխից անմիջապես հետո գտնվում են առջևի ձևափոխված վերջույթները, որոնք կատարում են թիակի դեր: Լողաթիակները ձվաձև են, լայն գագաթով: "Եղջուրը" հատուկ է միայն արուների, հազվագյուտ դեպքում կարող է հանդիպել նաև էգերի մոտ: 
  Երբ սկսում է ցրտել, կենտեղջուրները հավաքվում են փոքր տարածության վրա  և պոչի լողաթիակով ալիքներ առաջացնում, որպեսի ջուրը այդ մասում չսառի, այլապես նրանք կմնան սառույցի շերտի տակ և զրկվելով օդից շնչասպառ կլինեն: Անհրաժեշտ դեպքում արուներին հաջողվում է "եղջուրով" ծակել սառույցի շերտը` եթե այն շատ հաստ չէ: Ցուրտ սեզոնին կենտեղջուրները գաղթում են դեպի հարավ` մինչև հս. լայնության 45 աստիճան զուգահեռականը: Նրանք միշտ լողում են փոքր խմբերով և շարժվում են շատ զգույշ, որ "եղջուրով" իրար չվնասեն:
  Կենտեղջուրները սնվում են ձկներով և փափկամարմիններով: Նրանք ունեն փոքր ըմպան, սակայն կարող են իրենց ըմպանից մինչև երեք անգամ մեծ տափակաձուկը լեզվի օգնությամբ ոլորել և կուլ տալ: 
  Կենտեղջուրներին սկսել են որսալ շատ վաղ ժամանակներում: 16-18դդ այս կենդանին մեծ հեղինակություն էր վայելում իր գեղեցիկ "եղջուրի" պատճառով, որին վերագրում էին "կախարդական զորություն": Անգլիայի ազնվականներն այնքան էին հավատացել այդ "կախարդանքին", որ կառավարությանը դիմելով պահանջել էին գերբի վրա` ձիու ճակատին, որպես հզորության նշան նկարել այն: Կենտեղջուրին Էսկիմոսները որսում են հատուկ մակույկի մեջ նստած, որսատեգերով: Նրա միսն օգտագործում են խաշած կամ չորացրած վիճակում, իսկ մաշկը, որը գրելանդիացիները անվանում են "մատակ", ուտում են հում վիճակում:


Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 294 | Վարկանիշ: 0.0/0