ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿԵՏ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿԵՏ

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿԵՏ


  Անատամ կետերից է Մոխրագույն կետը, որին մի շարք ժողովուրդներ անվանում են "սատանայի ձագ":  Այս անվանումը ստացել է իր վանող գույնի և տեսքի պատճառով: ունի մոտ 20-30 տոննա քաշ: Մարմնի կառուցվածքը շատ հետաքրքիր է: Նա իր նախնիներից պահպանել է որոշ հատկանիշներ` դնչի մազեր, շարժուն գլուխ, ողնաշարի պարանոցային երկար հատված` 7 շարժուն ողերով, և վերջապես սերտ կապ ափի ծանծաղուտների հետ: Հանդիսանում է հարթ և զոլավոր կետերի պատմական զարգացման շղթայի կապող օղակը: Այս առումով նրան համարում են "կենդանի բրածո": Մոխրագույն կետի ստորին ծնոտի և կրծքի լողաթիակների մոտ կան ծալքեր, իսկ փորն ու մեջքը հարթ են:

 Մոխրագույն կետերի որսը միջազգային օրենքներով թուլատրվում է միայն գիտական նպատակների համար:

  Մոխրագույն կետերը միջին մեծության կետեր են: Էգը 15 մետր է, իսկ արուն 11 մետր: Նրանք շրջում են միասին: Նույնիսկ վտանգի ժամանակ արուները չեն հեռանում էգերից:  Նույնպիսի բնազդ գոյություն ունի այս կետերի կերակրող մոր ու ձագի միջև:

  Մոխրագույն կետի մեջքի լողակի փոխարեն պոչնամասում գտնվում են ճարպային փոքրիկ թմբիկներ, ամենամեծի բարձրությունը մինչև 11 սմ է: Գլուխը բավական մեծ է, կողքերից տափակ: Բերանի խոռոջում քիմքից կախված են 340 թիթեղներ, որոնք դեղնավուն են և ներսի կողմից ունեն կոշտ ծոպեր: Գլխի վրա կա մեկ անցք, որից արձակում է 3 մետր բարձրությամբ "ջրի"  շատրվան:

  Մոխրագույն կետր մաշկի վրա շատ են լինում մակաբույծներ: Նա դրանցից ազատվելու համար լողում է դեպի "առողջարաններ"` քաղցրահամ ջրերի շրջաններ: Սովորաբար այդ  "առողջարանները" գետաբերաններն են, որտեղ քաղցրահամ գետերը ծովն են լցվում: "Առողջարան" մտած կետի մարմնի վրա հավաքվում են մեծ քանակությամբ թռչուններ` Ծովաորորներ, որոնք կտցահարելով պոկում են կետի մաշկին կառչած մակաբույծներին:

  Մոխրագույն կետերը լողում են ափամերձ ծանծաղուտներում: Նրանց ոխերիմ թշնամին խոյադելֆիններն են:


Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 240 | Վարկանիշ: 0.0/0