Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ՍԱՊԱՏԱՎՈՐ ԿԵՏ
ՍԱՊԱՏԱՎՈՐ ԿԵՏ

  Այս կետը համարվում է անատամ կետերից ամենատգեղն ու անճոռնին:
 Նրա մեջքը կարծես սապատ լինի: Գլխին, ստորին ծնոտի և լողաթիակների վրա կան ճարպային թմբիկներ, որոնք ավելի են տգեղացնում նրան: Երկարությունը հասնում է 18 մետրի, իսկ քաշը` 45 տոննայի: ՈՒնի հաստ և փքված փոր, 4 մետրանոց կրծքի լողաթիակներ, որոնց լայնությունը 1 մետր է: Աջքերը գտնվում են բերանի անկյունային մասերում:
  Սապատավոր կետի մարմինը ծածկված է լինում տասնյակ հազարավոր մակաբույծներով: Այս կետերի մոտ չափազանց զարգացած են փոխօգնության և մայրական բանզդները: 
  Գարնանը Նորվեգիայի և Իսլանդիայի միջև գտնվող ջրերում հավաքվում են "Կրիլ" կոչվող խեցգետնակերպերի բյուրավող վտառներ, որոնք Սապատավոր կետի ամենասիրած կերն են: Շատ հետաքրքիր է այս անճոռնիների սնվելու եղանակը: Նրանք մի քանի անգամ պտույտ գործելով ջրի մեջ, առաջացնում են ձագարաձև ջրապտույտ, որի կենտրոնում հավաքվում են խեցգետնակերպերը: Այնուհետև բաց երախով հարձակվում են կուտակված կերի վրա: Մի քանի անգամ այդ գործողությունը կրկնելով, կենդանին կշտացած հեռանում է:

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 1466 | Վարկանիշ: 0.0/0