ՍԵՅՎԱԼ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ՍԵՅՎԱԼ

ՍԵՅՎԱԼ


  Սեյվալը զոլավոր կետերից ամենաաջքի ընկնողն է: Նա տարածված է աշխարհի համարյա բոլոր ջրերում: Սակայն նրան ամենից շատ կարելի է հանդիպել Կուրիլյան կղզիների ափամերձ ջրերում և Անտարկտիդայում: Սեյվալը Պրիմորիեյի ջրերում երևում է Իվաս կոչվող ձկների հետ մեկտեղ, որի համար էլ երբեմն նրան անվանում են "Իվասային"  կետ: Նորվեգիայի ջրերում նա երևում է Սայդոն ձկան հետ:

  Այս կետի էգի երկարությունը հասնում է 17 մետր: Արուն ունի 14 մետր երկարություն: Սովորաբար նրանք կշռում են 40-50 տոննա:

  Սեյվալի մեջքը մոխրագույն է, փորի մասը` կապտավարդագույն: Բոլոր կետերի մեջ Սեյվալը ամենագեղեցիկն է: Սեյվալը ևս մոխրագույն կետի նման սնվում է խեցգետնակերպերով, գլխոտանի փափկամարմիններով և մանր ձկներով: Նա ամենաարագաշարժ կետն է` ժամում 40 կմ արագություն: Սնվելուց հետո անմիջապես սուզվում է: Այժմ բոլոր կետերից ամենամեծ գլխաքանակն ունի Սեյվալը:

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 212 | Վարկանիշ: 0.0/0