ՇՇԱՔԹԵՐ - Ջրային կենդանիներ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ՇՇԱՔԹԵՐ

ՇՇԱՔԹԵՐ


 Փոքրիկ կետանմանների թվին են պատկանում  Կտցադնչերը: Այդ ցեղի ներկայացուցիչներից է Շշաքիթը: Նա տարածված է Խաղաղ օվկիանոսում, բայց հանդիպում է նաև համաշխարհային օվկիանոսի մյուս ջրերում: Մեր մայրցամաքի /Եվրասիա/ արևելյան ափերը ողողող և ձկներով հարուստ ջրերը դեպի իրենց են հրավիրում Շշաքթերի բազում երամակների: Նրանք շրջում են 7-8-ից մինչև 30-50-ի հասնող խմբերով:

  Շշաքթի երկարությունը հասնում է 12  մետրի, իսկ քաշը 8-10 տոննա է: Շշաքթի դունչը նմանվում է ձգված կտցի կամ շշի: Շշաքիթն իր ստորին ծնոտի վրա ունենում է 2-4 ատամ, իսկ վերինի վրա ատամներ չկան: Նրա ատամները գտնվում են ետզարգացած վիճակում: Եթե որսի հետևանքով նրանք չանհետանան, հավանաբար կգա ժամանակը, երբ Շշաքթերը կզրկվեն վերջին ատամներից և կդասվեն անատամ կետանմանների խմբին:

  Շշաքթերը շարժվելու ժամանակ մեջքի ուռուցքային մասը ցցում են ջրից դուրս, իսկ գլխի մասում արտաշնչելու հետևանքով առաջացնում են ջրային ցրված շատրվան: Կետորսները հեռվից առաջին հերթին նկատում են մեծ խմբերով շարժվող շատրվանները և մոտենալով սկսում որսը:

  Շշաքթերը խիստ կապված են միմյանց հետ, փորձիր վիրավորել նրանցից մեկին, բոլորը կխմբվեն վիրավոր ընկերոջ շուրջն ու կփորձեն օգնել նրան` հեռացնելով վտանգավոր վայրից:

  Չափազանց մեծ է այս կետանմանների հետաքրքրասիրությունը; Տեսնելով ծովային մեծ նավերի, Շշաքթերը մոտենում են նրանց, հատկապես ետևից և լսում մեքենայի ռիթմիկ ձայնը: Կետորսները նրանց անվանում են /երաժշտասերներ/: Երիտասարդ Շշաքթերն ուղեկցելով նավերին, գալիս հասնում են ծովի ափերին, իսկ երբեմն մտնում են մեծ գետաբերանները և նրանցով բարձրանում վեր: Սակայն տարիքավորները ալեկոծությունից վախենալով չեն մոտենում ափերին: Շշաքթերը շատ արագաշարժ են: Նրանք թեթևակի շարժումով մեկ մետր բարձրությամբ ցատկում են ջրից դուրս և 17 տոննանոց մարմնով զարկվում ջրին: Այս կետանմանները տալիս են միս, ճարպ, տեխնիկական յուղ և այլ նյութեր:


Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 177 | Վարկանիշ: 0.0/0