Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

Թռչող ձուկ
Թռչող ձուկ/Flying Fish

  Պատկանում է Exocoetidae ընտանիքին: Ապրում է օվկիանոսի տաք ջրերում և իսկապես ջրային աշխարհի հրաշալիքներից մեկն է հանդիսանում:  Այս ձուկը թռչելու հատկություն ունի` արագություն է հավաքում ջրում և դուրս պրծնում ջրից, երկհարկանի տան բարձրությամբ և 190 մետր երկարությամբ սավառնում օդում ու նորից իջնում ջրի մեջ...Օդում թռիչքի ժամանակ արագությունը հասնում է մինչև 60 կմ/ժամ: Թռիչքի տևողությունը հասնում է մինչև 1 րոպե: Սովորաբար թռչում է քամուն համընթաց:
  Ունի շատ տեսակներ: 50 սմ-ի հասնող պուտ-պուտ թխաթույր մարմին ունի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական կրծքալողակները տարօրինակ տեսք են տալիս ձկանը: Որոշ տեսակներ ունեն փոքր գլուխ և սրաձև մարմին:
  
 Այս ձկան մարմնի ծավալի մոտ կեսը գրավում է հսկայական լողափամփուշտը, որը նպաստում է թռիչքին: 
  Տեսակները սովորություններով ու բնույթով խիստ նման են միմյանց, տարբերությունը գունավորման ու կառուցվածքի առանձնահատկությունների մեջ է: Կան տեսակներ, որոնք մեծ գլուխ ու անճոռնի մարմին ունեն:
  Հանդիպում են Միջերկրական և Ճապոնական ծովերում, Անգլիայն ափերի մոտ, Հնդկական և Ատլանդիան օվկիանոսներում...
  Սնվում են խեցգետիններով, կակղամորթերով ու մանր ձկներով: Իրենք էլ իրենց հերթին կեր են դառնում դելֆինների ու թյունոսների համար: 

Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 1121 | Վարկանիշ: 0.0/0