Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ԽՈՅԱԴԵԼՖԻՆ

ԽՈՅԱԴԵԼՖԻՆ


  Ատամնավոր կետանմաններից է Խոյադելֆինը` ծովային ամենագիշատիչ կենդանին... Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ քաշը` 8 տոննայի: խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ` գերանդու նմանվող լողակ, որն օգնում է նրան
հեշտությամբ ճեղքել ջուրը և շարժվել շատ արագ: Ինչպես բոլոր կետանմանների, այդպես էլ խոյադելֆինի լողակները օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ` նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչի դեր: Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը արագանում է, և լողաթիակը կարծրանում է, իսկ դանդաղ ընթացքի ժամանակ այն փափկում է: 
  Խոյադելֆինի մաշկը սև է` տեղ-տեղ սպիտակ զոլերով, որոնք նրան տալիս է յուրահատուկ գեղեցիկ տեսք: Ծնոտներն ունեն 52 սուր ատամներ, որոնցով նա խժռում է զանազան ծովային կենդանինոր, այդ թվում փոկեր, ծովացուլեր: Այս կենդանին դաժան ու հանդուգն է բոլոր ծովային կենդանիներից: խոյադելֆինները շրջում են խմբերով, ամեն կողմից շրջապատում իրենց զոհին և միաժամանակ հարձակվելով խժռում նրան: Այս կենդանիները նաև որկրամոլ են, պատահել են դեպքեր, երբ խոյադելֆինը այնքան է խժռել, որ խեղդվել է ու սատկել: Այդպիսի մի 6,5 մետր երկարությամբ խոյադելֆինի ստամոքսից հանել են 13 դելֆին և 14 ծովակատու` ընդհանուր 1500կգ քաշով: Խոյադելֆիններն այնքան անվախ են ու կատաղի, որ առանց տատանվելու հարձակվում են իրենցից մի քանի անգամ մեծ կետի վրա ու հոշոտում նրան, պոկելով մարմնից տարբեր կտորներ: Այն ծովերում, որտեղ կան այս կենդանիները, մարդիկ վախենում են նավակներով ծով դուրս գալ: Խոյադելֆինները վախենում են միայն ծանծաղուտներից և չեն մոտենում ափին: Ծովային բոլոր կենդանիները հեռվից տեսնելով նրանց, սարսափով իրենց նետում են ծանծաղուտները: Հեշտ չէ խոյադելֆինի որսը, քանի որ նրանք արագաշարժ են` ժամում 55 կմ արագություն են զարգացնում, հաճախ են փոխում ուղղությունը, շատ հեռվից զգում են վտանգը և ամեն տեսակի գնդակով ու որսատեգով հնարավոր չէ սպանել նրանց: 
  Այդքան կատաղի ու սարսափազդու կենդանուն մարդը կարողացել է հնազանդեցնել ու դարձնել ջրային կրկեսի լավագույն դերասան...
Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 2678 | Վարկանիշ: 0.0/0